Հայերեն   English   Русский  

«Կարևորը դպրոցում քվեատուփ դնելն է և ընտրություն կեղծելը. ի՞նչ կրթություն, ի՞նչ երեխա». Մանե Թանդիլյան


  
դիտումներ: 481

Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հաստատելու հարցը շարունակում է քննարկվել Ազգային ժողովում:

«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն նշեց, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիները «կորսված տասնամյակ » էր:

«2008 թվականի կեղծ ընտրությունների և մարտի 1- ի ոճրագործության արդյունքում նախագահի պաշտոնում հաստատված Սերժ Սարգսյանը խոստանում էր մի շարք բարեփոխումներ կատարել, որոնց թվում տնտեսական ֆանտաստիկ առաջընթաց էր»,- հիշեցրեց Թանդիլյանը՝ նկատելով, որ խոստումները չեն կատարվել:

Նա նշեց, որ գործազրկության պատճառով Հայաստանը լքած քաղաքացիները փորձում են աշխատանք գտնել Հայաստանից դուրս, արտագաղթողների մեծ մասը մարզերից են, իսկ սահմանամերձ գյուղերում թոշակի սպասող ծերերն են մնացել։

Պատգամավորի դիտարկմամբ՝ 100 հազարավոր մարդիկ չեն դիմում բժշկի մինչև ծայրահեղ վիճակի չեն հասնում և չեն ստանում բուժօգնություն՝ մինչև վճարելը, նրա խոսքով՝ Հայաստանում մարդիկ մահանում են բուժօգնության անհասանելի լինելու պատճառով, մեր երկիրը Doing Business վարկանիշում անգամ ԵԱՏՄ գործընկերներին է զիջում։ Ըստ պատգամավորի՝ թեպետ ակնկալվում էր կենսաթոշակների բարձրացում, սակայն որևէ փոփոխություն չեղավ։

«42 000 դրամ աղքատության շեմին զուգահեռ ունենք 3 անգամ պակաս՝ 16 000 դրամ կենսաթոշակ։ Օրական 500 դրամով ապրող կենսաթոշակառուների համար իրոք ապահովել ենք արժանապատիվ գոյություն»,- ասաց նա։

Թանդիլյանը շեշտեց՝ Հայաստանի դպրոցներից 71-ում չկա ջրամատակարարում, 141-ում կոյուղացում, իսկ 292 դպրոց ուղղակի չունի հեռախոսակապ։

«Կարևորն այդ դպրոցում քվեատուփ դնելն է և ընտրություն կեղծելը: Ի՞նչ կրթություն, ի՞նչ երեխա, ի՞նչ ապագա... »:

Մանե Թանդիլյանն ընդգծեց՝ որևէ անձի 3-րդ ժամկետով երկրի ղեկավարումը անթույլատրելի է .«Ես ձեր փոխարեն կկատարայի իմ տված խոստումը.«Ես Սերժ Սարգսյանս չեմ հավակնի վարչապետի պաշտոնին: Ձեր իրավաբանները կարող են բացատրել այդ բառախաղը, բայց ձեր հեղինակությունը դա չի փրկի»»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: