Հայերեն   English   Русский  

Կրեմլում մեկնաբանել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների կասեցման մասին տեղեկությունները


  
դիտումներ: 267

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համարում է, որ դեռևս վաղաժամ է գնահատականներ տալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների կասեցման մասին հաղորդագրություններին: Գրում է Gazeta.ru-ն:

«Դեռևս վաղ է մեկ օրվա արդյունքների հիման վրա գնահատական տալ, որ ինչ որ մեկը ինչ-որ բան է արտահայտել մեր հարաբերությունների ընդհանուր իրավիճակի ֆոնին... Մեր կարծիքով, միակ օրինական պատժամիջոցները նրանք են, որոնք սահմանում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը: XX դարում 174 անգամ պատժամիջոցներ են հայտարարվել, այդ թվում մոտ 110 անգամ այդ պատժամիջոցները ԱՄՆ-ն է կիրառել: Ցավոք, դա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար սովորական պրակտիկա է», - ասել է Պեսկովը:

Ապրիլի 15-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 16-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:

Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը խորհրդականների հետ խորհրդակցելուց հետո որոշել է կասեցնել նոր հակառուսական պատժամիջոցների սահմանումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: