Հայերեն   English   Русский  

Պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց սիրենք. սիրելո՞ւ բան եք, որ սիրենք. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 509

Ձեր ելույթները ոնց որ Հայլուրի Հայաստանը լինեն, որտեղ ամեն ինչ հրաշալի է։

Հանրապետականների ելույթներին անդրադառնալով Աժ-ում ասաց Էդմոն Մարուքյանը:

«Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչի՞ է ամեն ինչ այդքան վատ։ Աշոտյանն եկավ ասումա՝ եկեք սիրենք միմյանց, պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց սիրենք, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք, որ Ձեզ սիրենք։ Դուք Ձեր կառավարած նախարարությանը նայեք, ձեր երկիրը նայեք», - ասաց Է. Մարուքյանը։

«Ֆարմանյանն ասում է՝ սրճարանում նստած Վանաձորից պատգամավոր ընտրվեցիք։ Ախր պարոն Մարուքյանը 31 տարեկանում Վանաձորից մեծամասնական ընտրակարգով, չլինելով որևէ կուսակցության անդամ, ձեր սիրելի Վիտոր Դալլաքյանին է հաղթել, ո՞ւր է Վիկտորը։ Դուք ո՞նց եք ընտրվել Մասիվից։ Ձեզ ոչ թե պետությունն էր աջակցում, այլ՝ ամբողջ պետականությունը, որ ընտրվեիք։ Դուք Մասիվի սրճարաններում երբեք չեք էլ եղել, Դուք միայն թանկ տեղերում եք նստում, «Մարիոթա», բան ա», - նշեց նա։

Մարուքյանն ընդգծեց, որ իրենք ատելության քարոզ չեն անում: «Ելք»-ը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: