Հայերեն   English   Русский  

Թուրքական ազգայնական կուսակցության ղեկավարն առաջարկում է երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել


  
դիտումներ: 222

Թուրքական Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին այսօր հանդես է եկել Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկությամբ: Երկրում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2019 թ-ի նոյեմբերի 3-ին:

Ինչպես հաղորդում «Ակոս» թերթը, Բահչելին «կարևորել է երկրում քաոս հաստատել ցանկացողների խաղը կասեցնելը»: Վերջինս առաջարկում է երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել 2018 թ-ի օոգոստոսի 26-ին՝ կիրակի օրը, այսինքն՝ Մանազկերտի ճակատամարտի 947-ամյակն ու Ղումլուփնարի ճակատամարտի 96-ամյակը տոնելու օրը:

Այդ առաջարկին արդեն արձագանքել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP) ղեկավարի տեղակալ Բյուլենթ Թեզջանը՝ նշելով, որ իրենք արտահերթ ընտրություններ անցկացնելուն պատրաստ են: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն առաջարկության առնչությամբ հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը կքննարկվի իշխող կուսակցության իրավասու մարմինների կողմից:

Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որը վաղը հանդիպում կունենա Դևլեթ Բահչելիի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: