Հայերեն   English   Русский  

Սիրիայի Հոմս քաղաքում բազայի վրա հարձակումը կեղծ ահազանգ էր. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 268

Սիրիական Շայրաթ ռազմաբազայի վրա հրթիռային հարձակում չի եղել, իսկ Սիրիայի հակաօդային ուժերն ակտիվացել են կեղծ ահազանգի պատճառով: Այդ մասին հաղորդում է Haaretz պարբերականը` հղում անելով սիրիացի զինվորականների շրջանում իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, հրամանատարներից մեկը կեղծ ահազանգը բացատրել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացրած «էլեկտրոնային հարձակումների» սխալով, որի նպատակը Սիրիայի ռադարների համակարգն էր եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շայրաթ ռազմաբազայի վրա հրթիռային հարձակման ժամանակ 10 հրթիռ է խոցվել: Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ հարձակումը կատարվել է Իսրայելի օդուժի կողմից: Պենտագոնի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց երկրները Սիրիայի օդուժի բազայի հարևանությամբ գործողություններ չեն իրականացնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: