Հայերեն   English   Русский  

Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն. Սերժ Սարգսյան


  
դիտումներ: 375

«Իմ ընտրվելու դեպքում դա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, այլ ՀՀ խորհրդարանական համակարգի ՀՀԿ կառավարման առաջին ժամկետը»:

Ազգային ժողովում ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը քվեարակությունից առաջ:

«Երկու տարի հետո ոչ մեկի մտքով էլ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը որպես իշխանության շարունակություն կամ էլ որպես երրորդ ժամկետ», - ասաց Սերժ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև փողոցային պայքարին:

Նա դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով Սերժ Սարգսյանին բարի գալուստ էր մաղթել լուսավոր Հայաստան:

«Շատ շնորհակալ եմ ձեզ և որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն», - ասաց Սերժ Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: