Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի փոխվարչապետը Հունաստանին մեղադրել է միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ


  
դիտումներ: 200

Թուրքիան Հունաստանին մեղադրել է միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ թուրք զինվորականների արտահանձնումը մերժելու պատժառով:

Վերջիններս Հունաստան էին փախել Թուրքիայում 2016 թ-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մեղադրանքներով հանդես է եկել Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

«Հունաստանը խախտել է միջազգային խրավունքը՝ չհամաձայնվելով Թուրքիային վերադարձնել 2016 թ-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասնակցության մեջ կասկածվողներին: Մենք Հունաստանին կոչ ենք անում նաև դադարեցնել սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որպեսզի խուսափենք Էգեյան ծովում գտնվող կղզիների տարածքում անցանկալի միջադեպերից»,- նշել է Բեքիր Բոզդաղը:

Թուրքիան վերջիններիս մեղադրում է քրեական օրենսգրքի վեց հոդվածների խախտման, այդ թվում՝ երկրի նախագահի նկատմամբ մահափորձի, կառավարության, խորհրդարանի, սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: