Հայերեն   English   Русский  

«Հայկական ուժերն ադրբեջանական գյուղի ուղղությամբ կրակ չեն բացել». Պաշտպանության բանակը հերքում է


  
դիտումներ: 3881

Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: