Հայերեն   English   Русский  

Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից խնդրել ազատել իրեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 446

The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի ղեկավարությունը մտադիր է մոտ ապագայում գերմանական բիզնեսը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասնակցությունից ազատելու խնդրանքով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը այս շաբաթ Վաշինգթոն կատարվելիք այցի ընթացքում մտադիր է ԱՄՆ իշխանություններին խնդրել գերմանական ընկերությունները դուրս բերել հակառուսական պատժամիջոցների ներգործությունից:

Բացի այդ նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը պետք է ապրիլի վերջին հանդիպում ունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ևս մտադիր է բարձրացնել հակառուսական պատժամիջոցների հարցը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ այն ժամանակ, երբ Վաշինգթոնը համարի, որ Մոսկվան իսկապես արժանի է դրանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: