Հայերեն   English   Русский  

Խոշոր հրդեհ Արգավանդ գյուղում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ


  
դիտումներ: 188

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող կազմակերպություններից մեկի էլեկտրական ենթակայանում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի թիվ 174 հասցեում գտնվող ընկերության տարածքում այրվել են մեկ հարկանի շինության կախովի առաստաղը (մոտ 70 քմ), կից երեք հարկանի շինության 3-րդ հարկի էլեկտրական ենթակայանը՝ ամբողջությամբ (18 քմ) եւ ջերմահարվել՝ 2-րդ հարկի խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:58-ին, մարվել՝ 01:05-ին:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: