Հայերեն   English   Русский  

​Մատղաշ կարտոֆիլով ուտեստ


  
դիտումներ: 2816

Նրբահամ ուտեստ է:

Բաղադրությունը

1 կգ մատղաշ կարտոֆիլ

1-2 գլուխ սոխ

3-4 ճ. գդալ ձեթ

1 գլուխ սխտոր

աղ

կանաչի (համեմ, սամիթ)

Պատրաստումը

Լավ լվացած կարտոֆիլը եփել աղաջրում 20-25 րոպե: Սոխը կիսաշրջանաձև, սխտորը՝ բարակ շերտերով, կանաչին մանր կտրատել:

Սոխը տապակել մինչև ոսկեգույն դառնալը, ավելացնել սխտորը , խառնել ու կրակն անջատել:

Խաշած կարտոֆիլի ջուրը դատարկել, ավելացնել տապակած սոխն ու խառնել կամ մատուցելուց առաջ սոխեռածի վրա դասավորել կարտոֆիլը, իսկ վրան առատորեն կանաչի լցնել:

Բարի ախորժակ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: