Հայերեն   English   Русский  

Իրանում 5.9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 241

Իրանի հարավում գտնվող Բուշիր նահանգում հինգշաբթի 5.9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Ria.ru-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են միջազգային կոորդինացված ժամանակով 6.34-ին Կակի քաղաքից 3 կիլոմետր և նահանգի վարչական կենտրոնից 95 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կմ խորության վրա:

IRIB- ը հեռուստաընկերությունը հայտնում է, որ էպիկենտրոնի հարակից Կակի բնակավայրի բնակիչները խուճապահար փողոցներ են դուրս եկել:

Նախնական տվյալներով` քաղաքում ավերածությունների մասին տեղեկությունը բացկայում է: Ավելի ուշ Fars լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ նախնական գնահատականներով` երկրաշարժի արդյունքում զոհեր չկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: