Հայերեն   English   Русский  

​Վնասներ (քաղաքացիական իրավունք)


  
դիտումներ: 3194

Վնասների ինստիտուտը և դրանով նախատեսված իրավակարգավորումները չափազանց մեծ գործնական նշանակություն ունեն քաղաքացիական նորմալ շրջանառությունն ապահովելու համար։

Որո՞նք են վնասները։ Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

Քաղաքացիական օրենսգրքում սահմանված է պատճառված վնասների լրիվ հատուցման սկզբունքը, բացառությամբ, եթե այլ բան է նախատեսված օրենքով կամ պայմանագրով։

Ո՞ր դեպքում է առաջանում վնաս պատճառելու հետևանքով պատասխանատվությունը։

Վնասի հատուցման համար պարտադիր է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը․

- պարտապանի ոչ օրինաչափ վարքագիծ,

- վնասներ,

- վնասների ու ոչ օրինաչափ գործողության պատճառահետևանքային կապ,

- պարտապանի մեղք։

Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել, սակայն օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում վնաս պատճառողի մեղքի բացակայության դեպքում: Իսկ օրինաչափ գործողություններով պատճառված վնասը հատուցվում է օրենքով նախատեսված դեպքերում: Վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե վնասը պատճառվել է տուժողի խնդրանքով կամ համաձայնությամբ:

Պատճառված վնասի պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն օգնություն է ցուցաբերել այլ անձի և (կամ) օգնության նպատակով անհատույց կարգով որևէ գույք է տրամադրել ի շահ այլ անձի, եթե վնասի չափը չի գերազանցում ցուցաբերած օգնության կամ տրված օգնության չափը:

Անհրաժեշտ պաշտպանության վիճակում պատճառված վնասը ենթակա չէ հատուցման, եթե չեն գերազանցվել դրա սահմանները: Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառած վնասը:

(շարունակելի)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: