Հայերեն   English   Русский  

Կառավարության շենքը շրջափակված է կին ոստիկաններով. քիչ անց կմեկնարկի նիստը (ուղիղ)


  
դիտումներ: 270

Քիչ անց կառավարության շենքում կմեկնարկի կառավարության նիստը, որն առաջինն է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո:

Կառավարության շենքի մուտքի մոտ կին ոստիկաններ են կանգնած, իսկ ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյւանի գլխավորությամբ գտնվում են Քաղաքապետարանին հարակից այգում:

Կառավարության շենք այցելեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը, ով NEWS.am-ի լրագրողին հայտնեց, որ ցուցարարների եւ ոստիկանների բախումների հետևանքով բոլոր տուժածները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ինքն այցելել է նրանց:

Նշենք, որ «Վերնիսաժի» հարեւանությամբ ոստիկաններով լի ավտոբուսներ կան:

Ավելի վաղԱնկախը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: