Հայերեն   English   Русский  

Իտալացի քահանան խաղատանը կես միլիոն եվրո է տանուլ տվել


  
դիտումներ: 682

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ` Վենետիկի Մեստրե քաղաքի քահանան դատարանի առաջ է կանգնել է իր նախկին ծխական համայնքի հաշվից կես միլիոն եվրո յուրացնելու մեղադրանքով, սակայն ինչպես հետագայում պարզվել է, նա այդ գումարը խաղատանն է տանուլ տվել: Գրում է Ria.ru-ն:

2016թ. հոկտեմբերին Ֆլավիո Գոբոն հավաքել էր ճամպրուկը և հեռացել եկեղեցուց: Հեռանալուց առաջ նա նամակ էր գրել ծխականներին, որում հայտնել էր հոգնածության և հանգստանալու անհրաժեշտության մասին: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ Գոբոն իր նախկին ծխական համայնքի հաշիվներից 500 հազար եվրո է յուրացրել:

Մոլեխաղերի երկրպագուն, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, առաջին հերթին կորցրել էր իր սեփական գումարները, ապա սկսել օգտվել եկեղեցու դրամարկղից:

Հետաքննության հենց սկզբից Գոբոն ազատվել է ծառայությունից և իրեն խաղամոլությամբ հիվանդ ճանաչել և հայտարարել, որ զղջում է կատարվածի համար և քննիչներին մանրամասն պատմել, որտեղ և երբ է եկեղեցուն պատկանող գումարները տանուլ տվել:

Անցյալ շաբաթ դատարանը քահանային դատապարտել է երկու տարվա ազատազրկման և պարտադրել ամբողջությամբ փոխհատուցել հասցրված վնասը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: