Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից. Aysor.am


  
դիտումներ: 1782

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել էկառավարության որոշմամբիրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:

Այս մասին հայտնում է Aysor.am կայքը:

Կայքը գրում է, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ներկայացրել է հարցի առնչությամբ իր հիմնավորումները՝ մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը.

«Հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանի խնդիրը լուծելու ժամանակը չէ։ Շնորհակալություն կառավարության հարգելի անդամներ, բայց այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ»:

Մարտի 29-ին կայացված որոշմամբ կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: