Հայերեն   English   Русский  

Ջորջ Բուշը` Վլադիմիր Պուտինի մասին


  
դիտումներ: 228

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խելացի մարտավար է: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին Բուշը հայտարարել է Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

«Նա շատ խելացի մարտավար է: Խնդիրն այն է, որ նրա մոտեցումը շատ հարցերի շուրջ հետևյալն է` «ես հաղթելու եմ, իսկ Միացյալ Նահանգները պարտվելու է», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին նախագահը:

Նրա խոսքերով` ՌԴ նախագահը ձգտում է «վերականգնել Խորհրդային Միության ազդեցությունը` չնայած այն հանգամանքին, որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի»:

«Այնպես որ, ես միշտ մտածել եմ, որ Միացյալ Նահանգների համար կարևոր է Պուտինի հետ հարաբերություններում հաստատակամ լինելը», - հավելել է Բուշը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարը փոխվել է այն պահից, երբ ԱՄՆ նախկին նախագահը մեկ անգամ «նայել է նրա աչքերի մեջ և տեսել նրա հոգին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: