Հայերեն   English   Русский  

Ասադը հրաժարվել է 2001թ. իրեն հանձնված ֆրանսիական շքանշանից


  
դիտումներ: 140

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչից, որին արժանացել էր 2001 թվականին: Այդ մասին հաղորդագրություն տարածել են սիրիական առաջնորդի գրասենյակից: Գրում է Russian.rt.com-ը:

«Շքանշանը վերադարձնելու որոշումը կայացվել է ի պատասխան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների և Բրիտանիայի կողմից իրականցված ագրեսիային Ֆրանսիայի մասնակցությանը», - նշվել է թվիթեր սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվել է նաև, որ շքանշանը փոխանցվել է Դամասկոսում Ռումինիայի դեսպանատանը, որը ժամանակավորապես ներկայացնում է Սիրիայի տարածքում Ֆրանսիայի շահերը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը Սիրիայում գտնվող օբյեկտների ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ էին արձակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: