Հայերեն   English   Русский  

Իգնասիո Սանչես Ամոր. խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ և խաթարել գործընթացները


ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել


  
դիտումներ: 717

Հայաստանի մայրաքաղաք Երևանում հավաքների անցկացման կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) ապրիլի 20-ին բոլոր ներգրավված կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:

«Ես ողջունում եմ ժողովրդի քաղաքացիական ներգրավվածությունը, ովքեր խաղաղ ցույցերի միջոցով օգտագործում են խոսքի ազատության իրենց իրավունքը: Իշխանությունները պետք է հարգեն այս իրավունքը, և ես ի գիտություն եմ ընդունում հաղորդումները ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ:Միևնույն ժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ և խաթարել գործընթացները»,- նշել է Իգնասիո Սանչես Ամորը:

Նա կողմերին անհրաժեշտ զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել՝ ապահովելու բոլորի՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը հորդորել է կողմերին վերադառնալ կառուցողական երկխոսության: «Այս համատեքստում մամուլի ազատությունն ունի առաջնահերթ նշանակություն և լրագրողները պետք է պաշտպանվեն բռնության ցանկացած դրսևորումներից»,- հայտարարել է Իգնասիո Սանչես Ամորը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին ԵրևանիՖրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արելմայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդենբացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների ևմասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքիմասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտչորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդէ բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-իերեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը:Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասանՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցներիմուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել: Իսկ ապրիլի 20-ին նրանքկրկին երթ սկսեցին՝ այս անգամ Գյուլբենկյան փողոցից: Ապրիլի 20-ին բերման ենթարկվածներիթիվը հասավ 183-ի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: