Հայերեն   English   Русский  

Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը


  
դիտումներ: 386

Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 2018թ. աշխարհի ամենաազդեցիկ անձանց վարկանիշը, որում ռուսներ չեն ընդգրկվել: Գրում է Russian.rt.com-ը:

Վարկանիշի մասնակիցները բաժանվել են հինգ կատեգորիաների` «Նորարարներ», «Արվեստի գործիչներ», «Առաջնորդներ», «Կուռքեր» և «Տիտաններ»:

«Առաջնորդներ» կատեգորիայում ընդգրկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և հարսանցուն` ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և այլն:

«Տիտաններ» կատերգորիայում ընդգրկվել են աշխարհի առաջին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկը և այլն:

2018թ. ամենաազդեցիկ «նորարարներ» ճանաչվել են ՆԱՍԱ-ի կին տիեզերագնաց Փեգի Ուիսթոնը և սնոուբորդի աշխարհի ամենաերիտասարդ ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհի Քլոե Քիմը:

«Արվեստի գործիչներ» կատեգորիայում հայտնվել են են դերասաններ Հյու Ջեքմանը, Նիկոլ Քիդմանը, ռեժիսոր Գիլերմո դել Տորոն, հեռուստահաղորդավար Ջիմի Քիմմելը:

Իսկ «Կուռքեր» կատեգորիայում ներառվել են երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և Ռիհանան, Cambridge Analytic ընկերության նախկին աշխատակից Քրիտսֆեր Ուայլին:

Ամսագրի վարկանիշը հրատարակվում է 1999 թվականից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: