Հայերեն   English   Русский  

Բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց եւ տարավ Փաշինյանին (ուղիղ)


  
դիտումներ: 448

«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հասան Արցախի փողոց, որտեղ սաղավարտներով ու վահաններով ոստիկանները շղթա կազմած փակել են ճանապարհը: Ցուցարարները փորձեցին ճեղքել շղթան, նրանց եւ ոստիկանների միջեւ բախում սկսվեց:

Ոստիկանները մահակներով հարվածում են իրենց վահաններին եւ աղմուկ բարձրացնում:

Ոստիկանները սկսեցին ծխանռնակներ նետել ցուցարարներին ցրելու համար: Նրանք տարան Նիկոլ Փաշինյանին:

«Ոչ մեկից չվախենաք, ոչ մի տեղ չգնաք: Սերժ Սարգսյանն ուլտիմատում է տալիս մեր խաղաղ ցույցին: Մենք պետք է միանանք ու ազատենք Նիկոլ Փաշինյանին»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նշենք, որ մինչ այդ Փաշինյանը կոչով դիմել էր ոստիկաններին՝ հորդորելով վայր դնել զենքերն ու միանալ իրենց պայքարին:

«Տղերք, մեր հայրենիքը հանկարծ չզոհաբերեք կոռումպացված կլանին, սա ձեր երեխաների, ընտանիքների ճակատագրի հարցն է, վայր դրեք ձեր զենքերը եւ միացեք ժողովրդին: Սա ձեր պատասխանատվությունն է ժողովրդի առջեւ»,- ասել էր նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: