Հայերեն   English   Русский  

«Մեծ յոթնյակի» երկրները կշարունակեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը


  
դիտումներ: 510

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը թվիթեր սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որ այնուամենայնիվ, «Մեծ յոթնյակի» երկրները կշարունակեն պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ Ուկրաինայում գործողությունների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստա Ֆրիլանդը և «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները կրկին հաստատել են մեր ընդհանուր հարգանքը միջազգային կարգին` հիմնված կանոնների վրա` այդ թվում տարածքային ինքնիշխանության: Պատժամիջոցներն Ռուսաստանի դեմ կիրառվել են Ուկրաինայում անընդունելի գործողությունների պատճառով», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ռուսական կողմի վրա ճնշումն ուժեղացնել: Ընդ որում` նա նաև նշել էր, որ չի կարելի փակել ՌԴ-ի հետ երկխոսության ալիքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: