Հայերեն   English   Русский  

Վարդան Ղուկասյանը տեսախցիկի առաջ կանչում էր՝ ՛՛Քայլ արա, մերժիր Սերժին՛՛.նա գնաց թատերական հրապարակ և ելույթ ունեցավ


​Պաշտոնյաները վայելում են երիտասարդների կերտած հաղթանակը


  
դիտումներ: 839

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Գյումրու հրապարակներում քաղաքացիները նշում էին իրենց միասնության հաղթանակը:

Գյումրու կենտրոնական հրապարակում համաժողովրդական շարժման հաղթական տոնին միանալ շտապող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեսախցիկի առաջ կանչում էր՝ ՛՛Քայլ արա, մերժիր Սերժին՛՛: Նա գնաց թատերական հրապարակ և ելույթ ունեցավ: Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ խոսել է 10-օրյա շարժման և դրա հանգուցալուծման մասին. ՛՛Շատ հզոր էր, գեղեցիկ: Ճիշտն ասած ես չէի սպասում, բայց էնքան լավ զգացինք մեզ՝ տեսնելով, տեսնելով սերունդ է մեծանում, որը տեր կկանգնի մեր երկրին: Սա այն սերունդն է, որին մենք դաստիարակել ենք անկախության տարիներին: Երևի մայիսի 9-ին էդպիսի ցնծություն չի եղել, ինչպես երեկ էր՝ հաղթանակից հետո՛՛,- ասել է նա:

Գյումրու քաղաքապետը բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի քայլը, նշելով՝ այդպես կանխվել է արյունահեղությունը. <Համազգային շարժում էր, ազգը կանգնել ասում էր՝ չենք ուզում, և ինքն էլ իր մեջ ուժ գտավ և կարողացավ հաղթահարել այդ բարիերը, ինչի արդյունքում կարողացանք ապրիլի 24-ը խաղաղ անցկացնել>:
Սամվել Բալասանյանի խոսքով, այն ինչ արեցին հայ երիտասարդները նախաձեռնության շրջանակներում՝ ազնվության, սիրո համախմբում էր:
<Թող նստեն երկխոսության, ճիշտ ճանապարհ գտնեն, հանկարծ քաոս չստացվի>:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: