Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ների ազատությունների դեգրադացիա հետխորհրդային տարածքում և Թուրքիայում. «Լրագրողներն առանց սահմանների»


  
դիտումներ: 284

Հետխորհրդային տարածքն ու Թուրքիան լրատվամիջոցների ազատությունների դեգրադացիայի տեսանկյունից շարունակում են մնալ համաշխարհային առաջնորդներ:

Տարածաշրջանի ընդհանուր ինտեքսը մոտ է նրան, որպեսզի վերջիններս համեմատվեն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ: Այս մասին նշված է ապրիլի 25-ին հրապարակված «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության՝ Մամուլի ազատության վարկանիշում, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԶՄԼ-ների աշխատակիցների համար աշխարհում ամենամեծ բանտը Թուրքիան է (157-րդ տեղ), որը, նախորդ տարվա համեմատությամբ, վարկանշային ցուցակում երկու տեղով իջել է: 2017 թ. այդ երկրում սկսվել են զանգվածային դատավարություններ: Ավելի քան մեկ տարվա նախնական կալանքից հետո տասնյակ լրագրողների դեմ դատավարությունն է սկսվել 2016 թ-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին ենթադրայալ մասնակցության համար: Հայտարարվել են առաջին մեղադրանքները, որոնց թվում՝ ցմահ բանտարկություն:

«Մոտ երկու տարի տևող արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայի իշխանություններին թույլ է տվել արմատախիլ անել բազմակարծության մնացորդները և նախագահ Էրդողանի համար ճանապարհ հարթել սահմանադրական հանրաքվեի անցկացման համար: Իրավական պետությունից միայն հիշողություններ են մնացել, ինչը հաստատում է սահմանադրական դատարանի՝ 2018 թ-ի հունվարի բանտարկյալ երկու լրագրողներին անհապաղ ազատ արձակելու որոշումները չիրականացնելը»,- նշված է զեկույցում:

Ադրբեջանը վարկանշում զբաղեցրել է 163-րդ տեղը: Զեկույցում նշվում է, որ Բաքվի ռեժիմի համար լրագրողներին բանտ ուղարկելը բավարար չէր, և իշխանությունները արգելափակեցին հիմնական անկախ տեղեկատվական կայքերը՝ ճնշում գործադրելով նրանց վրա, ովքեր արտաքսման մեջ են գտնվում:

Հայաստանը վարկանշում զբաղեցրել է 80-րդ տեղը, Վրաստանը՝ 61-րդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: