Հայերեն   English   Русский  

Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Թրամփի խոսքերը խելամիտ են. Թուրքիայի ԱԳՆ


  
դիտումներ: 1769

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խելամիտ է անվանել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ արած հայտարարությունը: Այս մասին նշված է կառույցի կայքում տեղ գտած հայտարարությունում:

«Մենք ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը խելամիտ ենք համարում այն տեսանկյունից, որ այն միջազգային իրավունքի շրջանակներում է և չի պարունակում ցեղասպանության մասին շինծու պնդումներ»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Միևնույն ժամանակ կառույցը «հերքել է պատմական իրադարձությունների սխալ մեկնաբանություններն ու սուբյեկտիվ պատկերացումները, որոնք ներառված են եղել Թրամփի գրավոր ուղերձում»: «Մենք ԱՄՆ-ի վարչակազմից ակնկալում ենք արդար մոտեցում այն ժամանակահատվածի նկատմամբ, երբ Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները մեծ ցավ են ապրել: Այդ նույն ժամանակահատվածում հայ ապստամբների մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ստանվել են ավելի քան 500 հազար մուսուլմաններ»,- նշել է թուրքական արտաքին գերատեսչությունը:

Ապրիլի 24-ին Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ արված հայտարարությունը տեղ է գտնել Սպիտակ տան կայքում: «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի ամենավատ զանգվածային վայրագություններից մեկի զոհերի հիշատակը, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ քայլել դեպի իրենց մահը»,- նշված է ԱՄՆ նախագահի ուղերձում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: