Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 2250

Ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, ՜՜Նարեկացի՜՜ արվեստի միությունում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած ,Մեր պարերը և մենքե հայկական պարի բաց դասը ,Կարինե ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Մուտքն ազատ է:

Ապիլի 28-ին ,Բոհեմե թատրոնում կներկայացվի Նարեկ Դուրյանի ՜՜Իմ կնոջ անունն է Մորիս՜՜ կատակերգությունը: Հեղինակ՝ Ռաֆֆի Շարտ: Տեղայնացում, երաժշտական ձևավորում, բեմադրություն՝ Նարեկ Դուրյանի: Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան:

Ապրիլի 28-ին Երևանի Հր. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում կներկայացվի Իսլերի ՜՜Սերը տարիք չի հարցնում՜՜ կատակերգությունը: Բեմադրությունը` Հրաչյա Հարությունյանի: Դերերում` Հրաչյա Հարությունյան, Գոհար Իգիթյան, Արտաշես Մխիթարյան, Նարինե Պետրոսյան, Մարիամ Ադամյան:

Ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արամ Խաչատրյանի ,Սպարտակե բալետը: Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան: Բեմադրիչ՝ Յուրի Գրիգորովիչ : Նկարիչ՝ Սիմոն Վիրսալաձե: Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:

Ապրիլի 30-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի ,Գլամուրային չոբաններըե կատակերգությունը: Պիեսի հեղինակ՝ Արմեն Վարդանյան: Բեմադրությունը՝ Կարո Բալյանի:

Մայիսի 1-ին՜՜Բոհեմ՜՜ թատրոնում կներկայացվի ,Սե լա վիե կատակերգությունը: Գլխավոր դերում` Նարեկ Դուրյան:

Մայիսի 2-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կներկայացվի ,Պատմություններ գնացքումե ստեղծագործությունը: Ֆանտազիաներ ըստ Վ. Սարոյանի պատմվածքների: Բեմադրությունը` Նարինե Մալյանի; Նկարչական ձևավորումը` Արմինե Գևորգյանի: Դերերում` Սամվել Թոփալյան, Արա Սարգսյան, Գեորգի Հովակիմյան, Կարեն Խաչատրյան, Քրիստինա Հովակիմյան և այլք:

Մայիսի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Վերդիի ,Տրավիատաե օպերան: Բեմադրիչ՝ Գեղամ Գրիգորյան: Պարերի բեմադրությունը՝ Հովհաննես Դիվանյանի: Նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան: Գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: