Հայերեն   English   Русский  

Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին


  
դիտումներ: 1047

«Москва» գործակալության փոխանցմամբ՝ դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ դերասանը ևս մի քանի օր կմնա հիվանդանոցում, իսկ այնուհետև մտադիր է վերադառնալ թատրոնում իր աշխատանքին: Գրում է Russian.rt.com-ը:

«Արմեն Բորիսովիչն այժմ իսկապես հիվանդանոցում է: Վերջին մի քանի օրերի ընթացքում նա թույլ էր: Բժիշկները հոսպիտալացում են խորհուրդ տվել: Առաջին ուսումնասիրությունը որևէ ճգնաժամային շեղումների չի հայտնաբերել, սակայն կան որոշակի խնդիրներ: Առաջիկա մի քանի օրերը Արմեն Բորիսովիչը հիվանդանոցում է անցկացնելու: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ արդեն կկարողանա վերադառնալ թատրոն», - ասել է Արթուր Սողոմոնյանը:

Իր հերթին Մոսկվայի դրամատիկական թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Վյաչեսլավ Դյաչենկոն նշել է, որ Ջիգարխանյանը սրտի կաթված չի ստացել և կոմայի մեջ չի գտնվում:

Սակայն ավելի վաղ ռեժիսոր Յուրի Շերլինգը հայտարարել էր, որ դերասանը կոմայի մեջ է գտնվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: