Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը մեկնաբանել են ԿԺԴՀ և Հարավային Կորեայի առաջնորդների հանդիպումը


  
դիտումներ: 140

ԱՄՆ-ի Սպիտակ տունն աջակցություն է հայտնել Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդներ Մուն Չժէ Ինի և Կիմ Չեն Ընի միջև բանակցային գործընթացին՝ հույս հայտնելով, որ այդ երկխոսությունը երկու երկրների միջև թույլ կտա կարգավորել Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք հույս ունենք, որ բանակցությունները կհանգեցնեն ամբողջ Կորեական թերակղզում խաղաղության և բարեկեցության հասնելու համար առաջխաղացման», - ABC հեռուստաընկերությունը մեջբերում է Սպիտակ տան հաղորդագրությունը:

Նրանք նաև նշել են, որ պատրաստ են շարունակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ԿԺԴՀ առաջնորդի հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի առաջնորդները կայացած հանդիպման ընթացքում ձեռքսեղմումով են փոխանակվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: