Հայերեն   English   Русский  

Մահացած մեկամյա երեխայի ընտանիքը խնդրում է իրենց ողբերգությունը չդարձնել շահարկումների առարկա


  
դիտումներ: 2205

Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած մեկամյա երեխայի ընտանիքը խնդրում է իրենց ողբերգությունը չդարձնել անընդունելի շահարկումների առարկա և չքաղաքականացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողբերգական ավտովթարից մահացած փոքրիկ Յուրի Պապովի ընտանիքի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Խնդրում ենք մեր ընտանիքի ողբերգությունը չդարձնել անընդունելի շահարկումներ առարկա և չքաղաքականացնել։ Ինչպես նաև պահանջում ենք չօգտագործել մեր փոքրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի լուսանկարները՝ առանց թույլտվության և հորդորում ենք ենթադրությունների վրա հիմնված հրապարակումներ չկատարել։ Նախքան հայտարարությունը տարածելը փորձել ենք լրատվամիջոցների հետ անհատական կապ հաստատել և խնդրել, որպեսզի հեռացնեն նախկինում արված անհարկի հրապարակումները (ինչպես, օրինակ, blognews.am, yerevannews.am, comment.am, blog.mediamall.am, 168.am և այլ կայքեր), սակայն հաշվի առնելով դրանց արագընթաց տարածումը, անհրաժեշտ ենք համարում դիմել հանրությանն ու լրատվամիջոցներին և խնդրել, որպեսզի զերծ մնան մեր վիշտը էլ ավելի բորբոքելուց և այս թեման անհարկի շոշափելուց։

Տեղյակ ենք պահում նաև, որ եթե քրեական գործի ընթացքում կամ դրա ավարտից հետո հանրային աջակցության կարիք լինի, ինքներս կդիմենք հանրությանը»,- նշված է հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: