Հայերեն   English   Русский  

​Ջոլին բուռն է արձագանքել Փիթի նոր սիրավեպի մասին տեղեկությանը


  
դիտումներ: 1148

Արտասահմանյան լրատվամիջոցները շարունակում են ուշադիր հետևել հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության գործընթացին: Վերջին տվյալների համաձայն` դերասանուհին չափազանց էմոցիոնալ է արձագանքել նախկին ամուսնու նոր սիրավեպի մասին տեղեկությանը: Գրում է News.mail.ru-ն:

Star ամսագրի աղբյուրը հայտնել է, որ դերասանուհին ուղղակիորեն կատաղել է` տեղեկանալով, որ Բրեդ Փիթն արդեն կես տարի է սիրավեպ է սկսել նկարչուհի Նորի Օքսմանի հետ և անսպասելիությունից ու զայրույթից անգամ ուշաթափ եղել:

Աղբյուրը հայտնել է, որ Ջոլին ուղղակի չափազանց նախանձում է Բրեդի նոր սիրավեպի կապակցությամբ, քանի որ չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ որևէ մեկը կարող է ավելի լավն ու գեղեցիկ լինել իրենից:

«Էնջին շատ խանդոտ է և անմրցունակ, և անկասկած կցանկանար իրենց երկուսից առաջինը լինել, ով պետք է նոր սիրավեպ սկսի», - անկեղծացել է աղբյուրը:

Սակայն պետք է նշել, որ Բրեդ Փիթի հերթական սիրավեպի մասին տեղեկությունն այդպես էլ պաշտոնապես չի հաստատվել կամ հերքվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: