Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի առաջնորդները մտադիր են հայտարարել պատերազմի ավարտի մասին


  
դիտումներ: 240

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները պայմանավորվել են մինչև այս տարվա վերջ հայտարարել պատերազմի ավարտի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է «Киодо» պարբերականը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:

Գործակալության տվյալներով` այդ մասին նշվել է Փհանմունջոմում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման արդյունքներն ամփոփող դեկլարացիայում:

Ընդ որում՝ երկու երկրների առաջնորդները պատրաստվում են հայտարարել ներկայիս զինադադարից խաղաղության պայմանագրի անցման մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին երկու երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում Կիմ Չեն Ընին ուղեկցող քույրը բանակցային սեղանի շուրջ առաջարկել էր արագացնել ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միավորումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: