Հայերեն   English   Русский  

​Չինաստանն ու Ադրբեջանը ռազմական ոլորտին առնչվող համաձայնագիր են ստորագրել


  
դիտումներ: 369

Ապրիլի 27-ին Պեկինում կայացել է Ադրբեջանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի արդյունքների հիման վրա ստորագրվել է ռազմական օգնության տրամադրման մասին համաձայնագիր,

նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր՝ նշելով այդ ոլորտի մեծ ներուժը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ Չինաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ հայտարարելով, որ Պեկինը կողմ է այդ խնդրի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա լուծմանը:

Իր հերթին, Զաքիր Հասանովընշել է, որ Չինաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է: Հասանովը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Ղարաբաղյան հակամարտության հարցում իր սկզբունքային դիրքորոշման համար:

Կողմերն անդրադարձել են նաև ռազմատեխնիկական համագործակցությանը, զինծառայողների վերապատրաստման ն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: