Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում քաղբանտարկյալները զրկված են արդյունավետ բժշկական օգնությունից


  
դիտումներ: 579

Ադրբեջանում բանտարկված մի շարք ակտիվիստներ առողջական խնդիրներ ունեն, սակայն նրանք լուրջ բժշկական օգնություն չեն ստանում:

Այս մասին հայտարարվել է բանտարկյալների ընտանիքների համակարգող կենտրոնի և Ադրբեջանի մտավորականների միավորման կողմից անցկացված հանդիպմանը, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության կալանավորված փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըի կինը հայտնել է, որ հատկապես մտահոգիչ է Նարդարանի դեպքերի առնչությամբ կանալավորված Շամիլ Աբդուլլաևի, Ջաբբար Ջաբբարովի, լրագրող Աֆղան Սադըգովի, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Էլնուր Ֆարաջևի առողջական վիճակը:

Աբդուլլաևը ծանր վիճակում է: Նրա ոտքերից մեկը շատ բարակել է և 10 սանտիմետրով կարճացել:Բացի այդ, նրա մարմնի մեջ մնացել են երկու փամփուշտներ, որոնք խոցել են նրա մարմինը 2015 թ-ի նոյեմբերի 26-ին Նարդարանում անցկացված հատուկ գործողության ժամանակ: Ներկայումս նա գտնվում է Արդարադատության նախարարության բժշկական հաստատությունում, սակայն իրական բժշկական օգնություն նրան չեն տրամադրում:

Լյարդի հիվանդությամբ տառապող Ջաբբարովին պահում են Գաբուստանի բանտում գտնվող խցում, որի առաստաղը թափվում է: Ֆարաջևը տառապում է օնկոլոգիայով: Նրան տեղափոխել են այն գաղութ, որտեղ պահում են տուբերկուլոզով հիվանդներին: Նրա վիճակի մասին ընտանիքի անդամներին ոչինչ չեն հայտնում:

Նարդարան բնակիչ Աբդուլ ազ Բունյադովը, ով ևս Նարդարանի գործողությունների ընթացքում վիրավորվել է, հայտնել է, որ իրեն դատարան են տանում սայլակների միջոցով: Նրա հարազատներին թույլ չեն տալիս այցելել վերջինիս, ուստի ոչ ոք չկա նրան լողացնելու համար:

Իրավապաշտպան Օգթայ Գյուլալըևը հայտնել է, որ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի անդամ, ցմահ ազատազրկման դատապարտված Էլ չին Ամիրասլանովը բուժման բացակայությանպատճառով հացադուլ է հայտարարել: Իրավապաշտպաններն առաջարկել են սկսել «Բուժենք քաղբանտարկյալներին» հասարակական քարոզարշավ:

Իր հերթին քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ բանտարկյալների բուժմամբ զբաղվում է Արդարադատության նախարարության գլխավոր վարչությունը, և նրանք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ եթե անհրաժեշտ լինի, նրանց կտեղափոխեն բժշկական հաստատություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: