Հայերեն   English   Русский  

Իրաքում 6 ադրբեջանցի կանայք դատապարտվել են ցմահ ազատազրկման


  
դիտումներ: 299

Ապրիլի 29-ին Իրաքի դատարանը 29 օտարերկրյա քաղաքացիների դատապարտել է ցմահ ազատազրկման «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատավական կայքը, դատապարտվածների թվում կան Ադրբեջանից վեց կանայք:

Բացի այդ, դատապարտվել են Ռուսաստանի 19 և Տաջիկստանի 4 քաղաքացիներ: Դատավարության ընթացքում բոլոր կանայք հայտարարել են, որ Իրաք են ժամանել իրենց ամուսինների հետ, ովքեր իրենց ստիպել են մասնակցել ահաբեկչական շարժման գործողություններին: Կանայք Թելաֆեր քաղաքի համար ռազմական գործողությունների ժամանակ գերի են ընկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: