Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանը 3 րոպեում 7 հարց տվեց Նիկոլ Փաշինյանին


  
դիտումներ: 10364

Ազգային ժողովում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության անդմաների հետ հետ։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հարցեր ուղղեց Փաշինյանին անկնկալելով հստակ պատասխաններ:

-Արդյո՞ք այս օրերին դուք ունեիք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն։

-Այո՛, - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

-Այս օրերին դուք ունեի՞ք խոսքի ազատություն:

-Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն:

-Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն արտահայտելու ազատ իրավունք:

-Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք:

-Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդն ուներ հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն այս օրերին:

-Այո՛, ես գտնում եմ, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ստեղծել:

-Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրևսորում էր:

-Այո՛, աներկբա:

-Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008 թվականից հետո:

-Ո՛չ: Ժողովուրդն ինքն է նվաճել իր ազատությունը: Եթե դուք ակնկալում եք, որ մենք պետք է որևէ մեկին դրա համար շնորհակալություն հայտնենք, մենք քաղաքավարությունից ելնելով կարող ենք շնորհակալություն հայտնել , բայց դա ՀՀ ժողովրդի և քաղաքացիների ձեռքբերումն է, հնարավորությունն է, որը նրանք ստեղծել են սեփական ձեռքերով:

-Մենք կարո՞ղ ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում:

-Ես հույս ունեմ, որ մենք միասին կանենք, - պատասխանեց Փաշինյանը։

Արա Բաբլոյանի այն դիտարկմանը, որ ինքը կոնկրետ պատասխան է պահանջում, Փաշինյանը պատասխանեց.

-Այո՛, ունենք դրական տեղաշարժ, և ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին, բոլորին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: