Հայերեն   English   Русский  

​Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակմանն արձագանքել է Թուրքիայի ՆԳ նախարարը


  
դիտումներ: 535

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն արձագանքել է Ստամբուլի Քադըքյոյ շրջանում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա կատարված ազգայնական հարձակմանը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի կայքը, Սոյլուն դեպքի առնչությամբ զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և Սուրբ Թագավոր եկեղեցու հիմնադրամի նախագահ Արամ Բյուքյուջույանին: Թուրքիայի ներքին գործերի նախարարն այդ հարձակումն անընդունելի է անվանել: Վերջինս հավելել է, որ անվտանգության ուժերը դեպքի առնչությամբ անհրաժեշտ հետաքննություն կիրականացնեն:

Անցյալ գիշեր հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու բակում մեծ քանակության աղբ են լցրել՝ փակելով դրա մուտքը: Բացի այդ, երկողեցու պարսպի վրա թուրքերենով հետևյալ գրությունն են թողել. «Էրզրումցի. այս հայրենիքը մերն է»: Այդ դեպքից հետո Քադըքյոյի շրջանային ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել: «Դատապարտում ենք այդ ազգայնական հարձակումը: Մեր թիմերի կողմից առավոտյան իրականացվել է տարածքի մաքրում»,- նշված է հայտարարությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: