Հայերեն   English   Русский  

Թրամփն արձագանքել է իրեն Նոբելյան մրցանակի արժանացնելու առաջարկին


  
դիտումներ: 108

The Hill պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժէ Ինի` կորեական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթացի համար իրեն Նոբելյան մրցանակի արժանացնելու առաջարկը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ես ուղղակի կարծում եմ, որ նախագահ Մուն Չժէ Ինը շատ բարյացակամ է, երբ առաջարկել է Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացնել: Ես ուզում եմ հասնել խաղաղության: Սա է հիմնական խնդիրը, մենք խաղաղություն ենք ցանկանում: Կորեական ճգնաժամը մեծ խնդիր էր, և ես կարծում եմ, որ մենք կկարողանանք այն լուծել», - ասել է Թրամփը:

Բացի այդ ամերիկացի առաջնորդը նշել է, որ այդ առաջարկը շատ «մեծահոգի» էր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի նախագահը առաջարկել է Թրամփին Նոբելյան մրցանակ հանձնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: