Հայերեն   English   Русский  

Իրաքում ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով 7 զոհ և 13 վիրավոր կա


  
դիտումներ: 152

Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս ընկած Էթ Թարմիա քաղաքի վրա ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հարձակումն իրականացրել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման «արթնացած» բջիջի անդամները:

Ուժայիններն արգելափակել են էթ Թարմիա քաղաքի բոլոր ելքերը: Ահաբեկիչների ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում: Ընդ որում` Իրաքի անվտանգության ուժերը հերքում են Էթ Թարմիայի տարածքում ԻՊ-ի բջիջների ներկայությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: