Հայերեն   English   Русский  

Ֆիննախն անհիմն է համարում թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ անհանգստությունները


  
դիտումներ: 24

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է,

որ թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ կապված առկա որոշ անհանգստություններն անհիմն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարության հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են:

Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: