Հայերեն   English   Русский  

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերն ընդունվել են


  
դիտումներ: 667

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վերջինն է վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք:

Հաստատվել են մի շարք որոշումներ:

Գործադիրն ընդունել է Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Սիսիսան համայնքների վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը՝ համայնքների ավագանիների որոշումների հիման վրա: Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային սպանդի անցնելու գործընթացի համար անհրաժեշտ են նոր սպանդանոցներ: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի հատուկ դասընթացի արդյունքում հավանության արժանացած գործարար ծրագրերի շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ շահագործելու պայմանով:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերն ընդունվել են:

Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլորին՝ մաղթելով լավ տրամադրություն և լավ աշխատանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: