Հայերեն   English   Русский  

​Գյումրեցի բազմակի չեմպիոնը վերադարձել է, տեսանյութ


  
դիտումներ: 88

Գյումրիում հանդիսավորությամբ դիմավորեցին հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից հերթական ոսկե մեդալով վերադարձած Արթուր Ալեքսանյանին:

Մրցագորգում 4 գոտեմարտ անցկացնելով ոչ մի միավոր չտալով հակառակորդին, Արթուր Ալեքսանյանը հաղթանակը նվաճելուց հետո նշում է՝ երկու տարի էր սպասել կրկին Եվրոպայի չեմպիոն դառնալուն, այս հաղթանակը դժվարությամբ է կարողացել նվաճել, ուներ ուժեղ մրցակիցներ ու վնասվածք: Բայց կարողացել է հաղթել, և Գյումրիում էլ հաշվեցին՝ այս առաջնությունում Արթուրը գրանցել է 43:0 հաշիվը բոլոր մրցակիցների նկատմամբ:

Հաղթանակը նվիրեց նորից սահմանին կանգնած զինվորներին: Նշեց՝ չնայած վնասվածքին, շարունակելու է, մի փոքր հանգստից հետո, մարզումային առօրյան: Առջևում միջազգային հեղինակավոր մրցաշարարն են ու աշխարհի առաջնությունը հոկտեմբեր ամսին:
Հարցին, թե մարզական բոլոր բարձունքները մի քանի անգամ նվաճելուց հետո ինչ երազանքներ ունի Արթուր Ալեքսանյանը, նշեց. ՛՛Երազանքներ չունեմ, նպատակ ունեմ մասնակցել մրցումներին և 2020 թվականին կրկին նվաճել օլիմպիական չեմպիոնի տիտղոսը՛՛:
Արթուր Ալեքսանյանն անդրադարձավ նաև վերջին օրերին Հայաստանում կատարվող իրադարձություններին:
Մանրամասները՝ տեսանյութում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: