Հայերեն   English   Русский  

ՀՀ Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է ՖԻՖԱ 2018-ին Ռուսաստան մեկնող քաղաքացիներին


  
դիտումներ: 265

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

Վոլգոգրադ

  • Եկատերինբուրգ
  • Կազան
  • Կալինինգրադ
  • Մոսկվա
  • Նիժնի Նովգորոդ
  • Դոնի Ռոստով
  • Սամարա
  • Սանկտ Պետերբուրգ
  • Սարանսկ
  • Սոչի
  • Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

  • oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
  • սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
  • նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
  • ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին խնդրում է պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները և նշում, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: