Հայերեն   English   Русский  

Լատինական Ամերիկայում ջիհադիստների նախապատրաստման փորձեր են արվում. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 236

Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարմատենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը պատմել է «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից Լատինական Ամերիկայի որոշ երկրներում ջիհադիստների ճամբար ստեղծելու փորձերի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Նկատվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև Լատինական Ամերիկայում պահեստային դիրքեր ստեղծելու ԻՊ-ի ակտիվացման փորձեր: Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում ջիհադիստական ուսումնական ճամբարների և հանգստի բազաների ստեղծման, ինչպես նաև ահաբեկիչների և տեղական հանցավոր միավորումների ու թմրանյութերի դիլերների միջև հարաբերությունների հաստատման վտանգ գոյություն ունի», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Ֆեոկտիստովը նշել էր, որ իրանական խնդրի ֆոնին Միացյալ Նահանգներն այլևս չի խոսում ԻՊ-ից բխող սպառնալիքի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: