Հայերեն   English   Русский  

Իտալիայում ավարտվեցին աշխարհի շախմատի սիրողական առաջնությունները


  
դիտումներ: 327

Իտալիայի Կալիարի քաղաքում ավարտվեցին շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց սիրողական առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում էին 3 խմբերով՝ մինչև 2300 վարկանիշ ունեցողներ, մինչև 2000 վարկանիշ ունեցողներ և մինչև 1700 վարկանիշ ունեցողներ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Գևորգ Թադևոսյանը (տղամարդկանց մինչև 2000) և Իրինա Համբարձումյանը (կանանց մինչև 1700):

Մեր երկու պատվիրակներն էլ բավականին հաջող հանդես եկան և մինչև վերջին պահը պայքարում էին մեդալների համար:

Կանանց մինչև 1700 վարկանիշ ունեցողների ենթախմբում Իրինա Համբարձումյանը մրցաշարը մեկնարկեց 4 հաղթանակով, սակայն վերջնամասում կրեց պարտություններ և 5.5 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների ենթախմբում հանդես եկող Գևորգ Թադևոսյանը վերջին տուրից առաջ գտնվում էր 3-րդ հորիզոնականում և վերջին պարտիան նույնիսկ ոչ-ոքիով ավարտելու դեպքում կարժանանար բրոնզե պարգևի: Ցավոք, մեր շախմատիստը պարտություն կրեց և գրավեց միայն 4-րդ հորիզոնականը: Ավելացնենք միայն, որ Թադևոսյանը շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: