Հայերեն   English   Русский  

​Գյումրիում պահանջում են համալսարանի ռեկտորի հրաժարականը


  
դիտումներ: 1525

Ըստ Sputnik-Armenia-ի տեղեկությունների՝ Գյումրու Շիրակի պետական համալսարանի մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել և պահանջում են բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։

Երեկ բուհի ռեկտորն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին` ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը։ Այս փաստը վրդովել է մի շարք գյումրեցիների, որոնք այսօր Մինասյանի հրաժարականի պահանջով հավաքվել են բուհի մոտ։ Նրանք նաև հանդիպում են պահանջում կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի հետ։

Մի ամիս առաջ ռեկտորը աշխատանքից ազատել է նաև բուհի դասախոսներ Գարիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, որոնք դեռ 2017 թ. բաց նամակ էին հղել` ներկայացնելով Մինասյանի չարաշահումները։

Բողոքող ուսանողների և դասախոսներին դեմ դուրս եկան ռեկտորի կողմնակիցները` նշելով, որ ներկայացված բողոքները չեն համապատասխանում իրականությանը։

Ի պատասխան ցուցարարների` ռեկտորը եկավ հավաքվածների մոտ և ասաց, որ պատրաստ է ապացուցել իր գործողությունների արդարացիությունը։

Նա հայտարարեց, որ թեև ինքը հանդիսանում է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, իր ղեկավարած բուհն ապաքաղաքականացված է։ Ռեկտորի այս հայտարարությունը ցուցարարների դժգոհությանն արժանացավ։

Մարդիկ առայժմ բուհի տարածքից հեռանալու մտադրություն չունեն։

Ավելին կարդացեք այստեղ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: