Հայերեն   English   Русский  

​Սթրեսի դեմ անսովոր միջոցներ


  
դիտումներ: 3185

Սթրեսը կարելի է կառավարել, ու եթե բոլորը կարողանան դա անել, ապա հնարավոր կլինի ազատվել սթրեսի հետևանքով առաջացող հիվանդություններից ու դանդաղեցնել անգամ օրգանիզմի ծերացումը:

Մտքերը թռչկոտո՞ւմ են, անհնար է կենտրոնանալ ինչ-որ բանի վրա ու տհաճ, անհասկանալի զգացո՞ւմ է ներսում, ընդհուպ մինչև խուճապային վիճա՞կ: Սրանք այն ախտանշաններն են, որոնք հատուկ են սովորական ռիթմից ու հունից հանող սթրեսին:

Ներկայացվող միջոցներն առաջարկում են հոգեբանները. դրանք հետաքրքիր են, անսովոր ու լրիվ կիրառելի առօրյայում:

1. Սանրվելը

Դեմքի մկանունքն աշխատանքային օրվա ընթացքում, մոնիտորի առջև այնպես է լարվում, որ գլուխն ասես ծանրանում է ու սկսում է ցավալ: Դրանից ազատվելու միջոցներից մեկը սանրվելն է 10-15 րոպե: Դա օգնում է արյան հոսքին ու թուլացնում մկանները:

2. Պաղպաղակ

Այն ոչ միայն հաճույք է պատճառում, այլև հակասթրեսային արյունավետ դոփինգ է: Լավ տրամադրությանն ու սթրեսը հանելուն օգնում է յուղոտ ձուկը, որում նյարդային համակարգի համար շատ օգտակար օմեգա-3 ճարպաթթու կա: Եթե ձուկ չեք սիրում, ապա պաղպաղակ կամ ադամաթուզ կերեք, որոնք նույնպես հակադեպրսանտների դեր են կատարում:

3. Մերսում

Էներգիան պահպանելու համար պետք է մերսել քթի տակ, բերանից վերև, միջհոնքային հատվածում, ստորին շուրթի տակ ու ափի կենտրոնում գտնվող կետերը:

4. Ափերի շփում

Սթրեսից ազատվելու մի հասարակ միջոց էլ է առաջարկվում՝ ուժգին շփել ափերն այնքան ժամանակ, մինչև դրանք տաքանան: Օգնում է նաև ականջները շփելը. դա ոչ միայն սթափեցնում է, այլև օգնում է կենտրոնանալ:

5.Վեճերն ու հակասությունները լվանալ

Էմոցիոնալ նեգատիվից ազատվելուն օգնում է 15-րոպեանոց ցնցուղը: Կանգնեք տաք ջրի շիթի տակ, որ այն մերսի գլուխն ու ուսերը, և շուտով կզգաք, թե ինչպես է ջուրն իր հետ անպետքը լվանում-տանում:

6. 27 իր

Արևելքի մասնագետներն առաջարկում են վատ տրամադրությունից, թախիծից ազատվելու համար տան 27 իր տեղաշարժել. այդ միջոցն օգնում է, որ էներգիան անխափան հոսի ճիշտ ուղղությամբ: Փորձեք ու ինքներդ կհամոզվեք, որ այդ միջոցն օգնում է, որ ուղեղը խնդիրներից հեռանա ու հանգստանա, այսինքն՝ դա նման է՝ «նոր կյանք սկսելու» ոգեշնչմանը:

7. Աստիճաններ

30-րոպեանոց վազք կարելի է կազմակերպել աստիճաններն ի վեր ու վար, դա ուղեղին առատորեն թթվածին կմատակարարի, այն հատվածներին, որոնք պատասխանատու են զգացմունքային սթրեսի կառավարման համար:

8.Գույներ

Հոգեբանները հայտնաբերել են, որ գերսթրեսայնության ժամանակ նկարները գունավորելը ավելի քան 4 անգամ մեծացնում է գործը հստակ ժամկետում ավարտելու հավանականությունը, այսինքն՝ կարողանում ենք ոչ միայն սթրեսից ազատվել, այլև նույնիսկ գլուխգործոց ստեղծել:

9.Հիբիսկուսով թեյ

Ռադիկալների կուտակման ժամանակ տագնապայնություն է առաջանում ու խուճապային վիճակ, որոնք հատուկ են սթրեսին: Հիբիսկուսը թույլ չի տալիս ռադիկալներին կուտակվել, քանի որ այն կարծես դրանք ջրիկացնում է ու ազատում սթրեսից:

10. Ձեռքերը թափահարելը

Շատերը սթրեսի ժամանակ ասես կուչ են գալիս, մկանները ուսագոտում, պարանոցի հատվածում ու գոտկատեղում կորցնում են առաձգականությունը, որտեղից էլ սկսվում են գլխացավերն ու թիկունքի ցավերը: Օգնում է մերսումն ու լողը, իսկ տանն ու աշխատավայրում կարելի է ոչ բարդ շարժումներ կատարել, պարզապես ձեռքերը պտտաձև շարժելով, ծալելով ու տարբեր կողմեր մեկնելով, նույնը կարելի է անել նաև ոտքերով:

11. Մաքրություն

Իրերը տեղը դնելը, կարգուկանոն հաստատելը օգնում է մտքերը կարգավորելուն ու կենտրոնանալուն: Բացի այդ, դարակների կոկիկ տեսքը հոգեբանական շատ արդյունավետ միջոց է. մարդն անգիտակցաբար այդ կարգուկանոնը սեփական կյանք է բերում:

12. Մտորելու րոպե

Տանը մենակ մնալու հնարավորություն գտեք, որ մտքերը կարգավորեք: Սիրած երաժշտության տակ վայելելով սիրած ուտեստը՝ հարմարավետ տեղավորվեք բազկաթոռին ու սկսեք մտածել, թե ամենից շատ ինչ կուզենայիք, ու հանձնեք դա թղթին: Հստակ պլանի տեսքը կօգնի կողմնորոշվելու հետագա գործողություններում:

13. Արոմաթերապիա

Շատերը կփաստեն՝ հոտերը զգայական հիշողության հետ սերտորեն կապ ունեն: Ուստի լավ կլինի ձեռքի տակ ունենալ ապրված երջանկության մասին հիշեցնող բույր, որը ձեր հիշողության մեջ նույնանում է երանության ու հիացմունքի հետ: Այն հաճախ հոտոտեք, դա կապահովի լավ տրամադրություն:

14.Պարեր

Անպայման պարեք, թեկուզ ուրիշի աչքից հեռու, քանի որ ռիթմիկ շարժումները շատ լավ են օգնում սթրեսի դեմ պայքարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: