Հայերեն   English   Русский  

​ՇՊՀ ռեկտորի հրաժարականի պահանջ է ներկայացվել (լուսանկարներ)


  
դիտումներ: 2225

Շիրակի պետական համալսարանում նախատեսվածի համաձայն գործադուլ ու դասադուլ էր հայտարարվել: Ուսանողներն ու բուհից հեռացված դասախոսները պահանջում էին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:

Բողոքի այս ալիքը բարձրացել էր, երբ ամիսներ առաջ՝ դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին կրթական հաստատությունից հեռացնելուց հետո, ռեկտորը աշխատանքից ազատել էր նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին:

Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի ներկայանան և´ Սահակ Մինասյանը, և´ ԿԳ նախարարի պաշտոնակատարը՝ այս խնդիրը վերջնական կարգավորելու համար:

Սահակ Մինասյանը ներկայացավ, փորձեց ելույթ ունենալ, սակայն այն լարված մթնոլորտում անցավ, և Մինասյանը կարճ խոսքից հետո հեռացավ:

Գագիկ Համբարյանը նշեց՝ տեղեկություններ ունի, որ դեկանները զանգահարել և ուսանողներին ու դասախոսներին հորդորել են այսօր դասի չներկայանալ: Այդ իսկ պատճառով բուհում լսարանները դատարկ էին:

Ակցիայի մասնակիցները որոշեցին նաև անժամկետ նստացույց կազմակերպել մինչև նախարարի պաշտոնակատարի ժամանումը, սակայն հետո տեղեկացան, որ նախարարության ներկայացուցիչը Գյումրի կայցելի երկուշաբթի, հետևաբար նստացույցն ավարտվեց:

Այս մասին տեսանյութերն ավելի ուշ:

Մարիամ Խալաթյան

Գյումրի-4

Գյումրի-3

Գյումրի-2





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: