Հայերեն   English   Русский  

Թուրքիայի վարաչպետը վստահ է իշխող կուսակցության հաղթանակի մեջ


  
դիտումներ: 203

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ վստահ է՝ հունիսի 24-ին երկրում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լիակատար հաղթանակ է տանելու:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվական միջոցները, ըստ Բինալի Յըլդըրըմի՝ հունիսի 24-ին Թուրքիայի ժողովուրդն ըստ արժանվույն դաս կտա ընդդիմությանը, որը չի համապատասխանում ժողովրդի շահերին:

««Արդարություն և զարգացում» կուսակցությունը պաշտպանում է ժողովրդի շահերը, և դա միշտ իր արդյունքներն է տալիս»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով, որ ընտրություններից հետո Թուրքիան կդառնա էլ ավելի ուժեղ:

Ապրիլի 18-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2018 թ-ի հունիսի 24-ին: Ըստ նրա՝ դա պայմանավորված է հնարավորինս շուտ կառավարման նախագահական համակարգին անցնելու անհրաժեշտությամբ, համաձայն որի՝ գործադիր իշխանության ղեկավար կդառնա նախագահը, իսկ վարչապետի պաշտոնը կվերացվի:

Ապրիլի 17-ին Բահչելին հանդես է եկել 2018 թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով: Ավելի վաղ նախատեսված էր ընտրություններն անցկացնել 2019 թ-ի նոյեմբերի 3-ին, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնեին նախագահական համակարգի մասին դրույթները, որոնք ընդունվել էին 2017 թ-ի ապրիլին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ:

Թուրքիայի խոշորագույն ընդդիամդիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրել է խորհրդարանի պատգամավոր Մուհարրեմ Ինջեի թեկնածությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: