Հայերեն   English   Русский  

Բրիջիթ Մակրոնն անկեղծորեն պատմել է Մելանիա Թրամփի մասին. Լուսանկարներ


  
դիտումներ: 1169

Ֆրանսիայի առաջին տիկինը հայտարարել է, որ Մելանիա Թրամփը հիասքանչ հումորի զգացում ունի

Նախորդ շաբաթ համաշխարհային հանրությունը քննարկում էր Ֆրանսիայի նախագահի և նրա կնոջ առաջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ: Էմանուել և Բրիջիթ Մակրոնները հյուրընկալվել էին Սպիտակ տանը և մասնակցել բազմաթիվ պաշտոնական միջոցառումների, որոնց լուսանկարներն ակտիվորեն քննարկում էին համացանցի օգտատերերը: Գրում է Elle.ru-ն:

Այցից հետո Ֆրանսիայի առաջին տիկինն անկեղծ հարցազրույց է տվել Le Monde-ի խմբագրությանը և կիսվել Դոնալդ Թրամփի կնոջ մասին իր տպավորություններով: Բրիջիթ Մակրոնի խոսքերով` թեև հանրության առաջ Մելանիան բավականին խիստ տեսք ունի, սակայն անձնական շփման ընթացքում նա սիրում է կատակել և միշտ բաց է զրուցակցի համար:

«Մելանիայի հետ մենք նույն հումորի զգացումը ունենք, մենք շատ ենք ծիծաղել: Նա զարմանալիորեն խելացի, հիասքանչ և շատ բաց անձ է, սակայն ստիպված է թաքցնել դա: Այդ իմաստով, ես որպես առաջին տիկին, շատ ավելի ազատ եմ զգում ինձ», - ընդգծել է Բրիջիթ Մակրոնը:

Ինչպես նշել է Բրիջիթ Մակրոնը, ամերիկյան լրատվամիջոցները չափազանց քննադատաբար են վերաբերվում ԱՄՆ-ի առաջին տիկնոջ յուրաքանչյուր քայլին: Այդիսկ պատճառով Մելանիան ստիպված է զսպվածություն ցուցաբերել, որպեսզի մամուլում և համացանցում անհարկի քննարկումների առիթ չտա:

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն

Մելանիա Թրամփ-Բրիջիթ Մակրոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: