Հայերեն   English   Русский  

Չինաստանում մեկնարկել է կանանց աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը


Միմյանց դեմ մրցում են չինուհիներ աշխարհի չեմպիոն Տան Չժունչին և հավակնորդ Ցզյու Վենցզյունը:


  
դիտումներ: 250

Մայիսի 2-ին Չինաստանում մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը:

Մրցախաղում կանանց չեմպիոն, Չինաստանը ներկայացնող Տան Չժունչին մրցում է Չինաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրիի հաղթող Ցզյու Վենցզյունի հետ: Մրցախաղը բացկացած է 10 պարտիաներից:

Մրցախաղում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի պարտիաները:

Առաջին պարտիան ավարտվել է հաշտությամբ, իսկ 2-րդ և 3-րդ պարտիաներում ուժեղ է գտնվել հավակնորդ Ցզյու Վենցզյունը:

Այսօր տեղի կունենա 4-րդ պարտիան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: